Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Մնալու ենք հավատարիմ մեր ազգային իղձերին ու պատմությանը

Մնալու ենք հավատարիմ մեր ազգային իղձերին ու պատմությանը
22.09.2026 | 13:04

«Ով աշխատում է իր նորահաս սերնդի համար, նա աշխատում է իր ազգի և ապագայի համար»։
Գարեգին Նժդեհ
Մեծ զորավարի ու փիլիսոփայի այս գաղափարներով է ազգային հայը դաստիարակում իր սերնդին։ Եվ ոչ մի անհայրենիք, դրածո ուժ ի զորու չի լինելու մեզ ու մեր՝ անգամ դեռ չծնված սերունդներին «իրական Հայաստան» պարտադրել՝ առանց Արցախի ու Արևմտյան Հայաստանը չմոռանալու գաղափարի։
Իրակա՛ն Հայաստանը Հայկական բարձրավանդակն է, որտեղ մեր Հայրենիքի սահմանները գծվել ու հաստատվել են դեռ Արատտայի, Հայասայի, Ուրարտուի ժամանակներից։
Իրական Հայաստանը մեր հազարամյակների պատմությունն է։
Դուք կարող եք հայ փոքրիկներին հրամցնել պիղծ դասագրքեր՝ առանց Մաշտոցի, կարող եք դասագրքերում չզետեղել անգամ Մեծ Հայքի քարտեզը... Կարող եք արգելել հայ մարդուն, հայ մանկանը արտաբերել մեր Պատմական Հայրենիքի տեղանունները։ Մեկ է, ձախողելու եք։
Ու գիտե՞ք՝ ինչու... Որովհետև մեր Հայրենիքի պատկերը՝ իր իրական սահմաններով ու անցյալի պատմությամբ, հայ մարդու գենետիկ կոդի մեջ է, ոչ թե ժամանակավորապես գծված ու մեզ պարտադրված քարտեզների վրա։
Եվ փոխանակ այսօր՝ մեր Հայրենիքի անկախության տոնին, լուսավոր գրառումներով ողողվեր համացանցի հայկական տիրույթը, միակ գրելու բանը այս խոսքն է՝ պատասխան են տալու մեզանից Հայրենիք խլողները։
Եղբորս փոքրիկը՝ 7-ամյա Իլոնան, ներկայացնում է Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» անմահ ստեղծագործությունը (հղումը՝ Հ․Գ․-ում), որն ուղենշային գործերից է մեր ազգի գոյաբանական ընթացքի համար։ Եվ այն միշտ լինելու է հայ դպրոցականի դասագրքերի էջերում։ Սա մեր ազգային ինքնության բանաձևերից է, որ փոխանցվում է սերնդեսերունդ։ Այդպես է լինելու միշտ։
Ի դեպ, Եղիշե Չարենցի անմահ ստեղծագործությունը եղել է նաև Իլոնայի ավագ քույրիկի՝ Ինեսայի սովորած առաջին բանաստեղծությունը, երբ նա ընդամենը 2,5 տարեկան էր։
Թող սա լինի Իլոնայի սրտի խոսքը՝ ուղղված մեր ազգին, մեր հայրենատեր հայրենակիցներին և անմահացած հերոսներին...

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ․Գ․
Դիտվել է՝ 343

Մեկնաբանություններ