ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Չհասկացավ էֆենդին, որ չի կարելի լինել գերտերության հարևան և աշխատել նրա դեմ

Չհասկացավ էֆենդին, որ չի կարելի լինել գերտերության հարևան և աշխատել նրա դեմ
19.04.2026 | 12:57

Բազմիցս ասել եմ, որ լավ կրթված Տոկաև էֆենդին ոչխար է, այսինքն, լավ կրթությունը դեռ երաշխիք չէ ոչխար չլինելու: Նույնը կարելի է ասել Ալիև էֆենդու վերաբերյալ:

Ասել եմ նաև, որ Տոկաև էֆենդին Ղազախստանը կկործանի, այդ արհեստածին պետական միավորը Պուտինը կլուծարի անմիջապես վերջին բանդերականի քառասունքը չլրացած:

Չհասկացավ էֆենդին, որ չի կարելի լինել գերտերության հարևան և աշխատել նրա դեմ՝ եղբայրություն անելով նրա թշնամիների հետ:

Դե, կհասկանա անպայման, երբ Ղազախստանը հեռացվի աշխարհի քարտեզից:

Այս նյութը (հղումը՝ Հ․Գ․-ում ) ներկայացնում է Տոկաև էֆենդու հզոր գործունեության մի շարք նյուանսներ, մենակ վերնագիրն ինչ ասես արժե: Ծանոթացեք և ավանսով ողորմի տվեք Ղազախստանին:

Ամեն...

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ․Գ,

Հղումը՝ https://eadaily.com/.../poslannyy-nebesami-tramp-i-orden...

Դիտվել է՝ 4137

Մեկնաբանություններ