«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Ձայնը չենք լսում, բայց զգում ենք ճիչը

Ձայնը չենք լսում, բայց զգում ենք ճիչը
29.06.2026 | 12:29

Գիտե՞ք, այս նկարը տեսա ու առաջին անգամ զգացի, որ մեկն իմ փոխարեն գոռացել է։ Ես էլ եմ հաճախ ուզում այսպես գոռալ…

Այս նկարը իմ FB-յան մի հրաշալի ընկերոջ՝ Arman Dion-ի ձեռքի գործն է։

Նա միշտ նրբանկատորեն խոսում է ուրիշ նկարիչների մասին, իսկ իր արվեստի մասին՝ լռում։

Իսկ հիմա՝ իմ զգացողության մասին։

Ինձ համար այս նկարը ոչ թե գոռացող մարդու պատկեր է, այլ երկար լռելու հետևանք։

Այստեղ ամեն ինչ ճիչի մասին է, բայց ամենաուժեղը հենց լռությունն է։ Բերանը լայն բաց է, իսկ աչքերը՝ փակ։ Կարծես մարդն այլևս ոչ ոքի չի փորձում համոզել. պարզապես այլևս չի կարող իր ցավը պահել ներսում։

Սև գծերը հիշեցնում են ցավի արմատներ, որոնք ժամանակի ընթացքում պատել են ամբողջ մարդուն։ Սպիտակ շիթերը նման են անպատասխան հարցերի կամ արցունքների, որոնք ոչ ոք չի նկատել։ Իսկ խոր կապույտ ֆոնը միաժամանակ և՛ անսահմանություն է, և՛ անտարբերություն. մի տարածություն, որտեղ նույնիսկ ամենաուժեղ ճիչը կարող է մնալ անլսելի։

Երևի հենց դրա համար էլ այս նկարն այդքան ազդեց ինձ։ Մենք հաճախ տեսնում ենք մարդկանց դեմքերը, ժպիտները, նույնիսկ նրանց հաջողությունները, բայց գրեթե երբեք չենք տեսնում այն ճիչը, որը նրանք տարիներով լուռ կրում են իրենց ներսում։

Երբեմն ամենաբարձր ճիչերն այն ճիչերն են, որոնք ձայն չունեն եւ հենց այդ ժամանակ է, որ արվես տը խոսում է մեր փոխարեն։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 173

Մեկնաբանություններ