ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հասարակության հոգևոր ու արժեքային առողջության հետ լուրջ խնդիր կա

Հասարակության հոգևոր ու արժեքային առողջության հետ լուրջ խնդիր կա
24.07.2026 | 13:35

Վերջին շրջանում մեկը մյուսին հաջորդող ծանր հանցագործությունները լուրջ ահազանգ են։ Հրազենային սպանություններ, դաժան բռնություններ, թմրամիջոցների տարածում, նաև դպրոցներից էլ հաճախ են հնչում բռնության և թմրամիջոցների հետ կապված մտահոգիչ տեղեկություններ։

Բայց վերջին դեպքը պարզապես ցնցեց ինձ. երկու որդի սպանել են սեփական մորը։

Սա պարզապես քրեական գործ չէ։ Սա նաև արժեքային խորը դեգրադացիայի, ազգային իմունիտետի թուլացման և հասարակության բարոյահոգեբանական ճգնաժամի դրսևորում է։

Իմ քաղաքական գնահատմամբ՝ նման ողբերգությունները չեն ծնվում վակուումում։ Դրանք նաև այն միջավայրի արդյունք են, որտեղ տարիներ շարունակ թուլանում են ընտանիքը, կրթությունը, ազգային ինքնագիտակցությունը, պատասխանատվության զգացումը և հասարակական համերաշխությունը։

Ազգը, որն ունի ամուր արժեքային համակարգ, առողջ ընտանիք և բարոյական հենասյուներ, նման երևույթների նկատմամբ ձևավորում է բնական դիմադրողականություն։ Իսկ երբ այդ արժեքները քայքայվում են, թուլանում է նաև ազգային իմունիտետը։ Այդ ժամանակ վտանգը գալիս է ոչ միայն դրսից, այլև հիմնականում ու գլխավորապես ներսից՝ մեր սեփական հասարակության ներսում։

Իհարկե, որևէ առանձին հանցագործության ամբողջ պատասխանատվությունը չի կարելի վերագրել պետությանը։ Սակայն պետությունն ու իշխանությունը քաղաքական պատասխանատվություն են կրում այն միջավայրի համար, որը ձևավորում են՝ կրթական, մշակութային, սոցիալական և արժեքային քաղաքականությամբ։ Եթե այդ միջավայրը չի ամրապնդում մարդուն, ընտանիքը և ազգային արժեքները, ապա հասարակությունը ժամանակի ընթացքում սկսում է քայքայվել ներսից։

Երբ նման ողբերգությունները սկսում են հաճախակի դառնալ, դրանք այլևս միայն քրեական նորություններ չեն։ Դրանք ազդանշան են, որ հասարակության հոգևոր ու արժեքային առողջության հետ լուրջ խնդիր կա։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 332

Մեկնաբանություններ