Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա հարազատների սպանությունը տեղի է ունեցել մարդկային բարոյականության և միջազգային իրավունքի բոլոր նորմերի ցինիկ խախտմամբ՝ նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագրում։ «Մեր երկրում այաթոլա Խամենեիին կհիշեն որպես ականավոր պետական գործչի, որը հսկայական անձնական ավանդ է ունեցել ռուս-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Ծուռը նստենք

Ծուռը նստենք
27.02.2026 | 11:48

Ադրբեջանի քնած գիտնականների լուսանկարները, իսկապես, տժժալու լավ թեմա է, ինչն էլ անում ենք ազգովի և իրար հերթ չտալով։ Ովքեր տեղյակ չեն, ասեմ՝ Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի նախագահության նիստին գիտնականների մեծ մասն աչք է կպցրել։ Պարզ է՝ ֆոտոները հայտնվել են համացանցում, և դե հասկացաք՝ ծափ-ծիծաղ, հռհռոց․․․

Ցավի ի սիրտ, ոչ պակաս մրափի մեջ էլ մեր գիտությունն է՝ բացառությամբ մեկ-երկու ինստիտուտների կամ գիտնականների։

Հայաստանում տարեկան տպագրվում է երևի մեկ կամ գուցե երկու տասնյակից ավելի թեկնածուական և դոկտորական ատենախոսություն․ ո՞րն է դրանց գիտական նորույթը։ Շատ կվրդովվեք, որ ասեմ գրեթե չկա գիտական նորույթ։

Դեռ բնական գիտությամբ զբաղվողներն էլի ինչ-որ բաներ են պրպտում, մոգոնում, փորձում նոր բան ստանալ, իսկ ի՞նչ են անում հումանիտարները։

Մի անգամ թեկնածուականը փռից նոր-նոր հանած բանասերներից մեկին հարցրի՝ գիտական ի՞նչ նորույթ ես բերել քո աշխատությամբ, վիրավորված մեկնեց, թե ուսումնասիրել է 20-րդ դարի հրապարակխոսներից մեկի ելույթները` տպագրված։ Ճշտող հարց տվեցի՝ ի՞նչն էր դրա գիտական նորույթը, էլ ավելի բարկացավ․ «Առաջին անգամ էին էդ մարդուն անդրադառնում»։

Գիտնականին չգնահատելու, նրան ազատորեն բաց թողնելու և Հայաստանից արտաքսելու հետևանքն էլ սա է, երբ երբեմնի գիտական մեծ վարկ ունեցող երկրի բանասերի կամ այլ մասնագետի համար գիտական նորույթը որևէ հեղինակին առաջին անգամ անդրադառնլն է, այլ ոչ, օրինակ, որևէ տեսություն առաջ քաշելը։

Ամեն դեպքում, #ծուռընստենք։

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 612

Մեկնաբանություններ