ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Ազնիվ արարք

Ազնիվ արարք
06.08.2026 | 12:18

Խորհրդահայ մամուլում երբեմն այսպիսի վերնագրեր էին հանդիպում, որոշեցի կրկնել։

Բարեգործությունը քաղաքակրթական արժեք է, որից զուրկ էին ադրբեջանցիների նախնի թաթարները։ Բայց, պարզվում է, դրանց մեջ կային ազնիվ մարդիկ։ Ստորև ներկայացնեմ մի «հուզիչ» լուր, որ թարգմանաբար արտատպել էր Թիֆլիսի հայ թերթերից մեկը՝ 1906 թ․ հունվարի 4-ի համարում․

«Հէյբաթի» 124 համարում գրուած է, թէ Մանթաշեանի միւսիւլման գործակատարները 40 ռուբլի փող հաւաքելով միւսիւլմանների բարեգործական ընկերութեան են ուղարկել, մինչդեռ 40 ռուբլի տւող գործակատարների միջից միւսիւլման միայն ես եմ, մնացեալները հայեր ու ռուսներ են։

ԱԼԻ-ԿՈՒԼԻ ՄԱՀՄԷԴՈՎ»։

Խաչատուր Դադայան

Դիտվել է՝ 9051

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ