Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Թե ինչպես չկարողացա հարցեր ուղղել Շտեֆան Ֆյուլեին

Թե ինչպես չկարողացա հարցեր ուղղել Շտեֆան Ֆյուլեին
13.09.2013 | 18:25

Հետևելով lragir.am կայքին, որը մշտապես պարտաճանաչորեն ծանուցում է օրվա կարևորագույն միջոցառումների մասին, այսօր նշված ժամին՝ 16.00-ին, ներկայացա «Արմենիա-Մարիոթ» հյուրանոց, որտեղ պետք է տեղի ունենար ԵՄ ընդլայման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի ասուլիսը: Սակայն պարզվեց, որ այդ նույն ժամին, այստեղ սպասվում է ոչ թե պարոն Ֆյուլեի, այլ մեկ այլ հանձնակատարի՝ Եվրոպական հանձնաժողովի կրթության, մշակույթի, լեզվական բազմազանության և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուի և Արևելյան գործընկերության երկրների կրթության նախարարների մամուլի ասուլիսը: Խաբվածը, իհարկե, միայն ես չէի: Կային ևս մի քանի լրագրողներ, որոնք ակնկալում էին մասնակցել Ֆյուլեի մամուլի ասուլիսին, կային նաև այնպիսիք, որոնք իմացել ու մասնակցել էին ժամեր առաջ ԵՄ հանձնակատարի տված ասուլիսին:: Ոմանք սկսեցին մեղադրել կրթության և գիտության նախարարությանը՝ սխալ տեղեկատվություն տարածելու համար: ԿԳՆ մամուլի և հասարակայնության կապերի աշխատակիցներն էլ, հղում անելով նախարարության կայքին, ապացուցում էին, որ իրենք նման հայտարարություն չեն տարածել, և որ Շտեֆան Ֆյուլեն բացման խոսքով հանդես է եկել նախարարների հետ հանդիպման ժամանակ, ներկա լրագրողներն էլ կարողացել են հարցեր ուղղել նրան:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1894

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ