ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Վայրագությունը սահման չունի

Վայրագությունը սահման չունի
28.10.2020 | 20:38

Աշխարհի լռությունն էլ ավելի է մեծացնում թուրք-ադրբեջանական տանդեմի վայրագությունների չափը։ Այսօր անմարդկայնության նոր դրսևորում ցույց տվեց Ադրբեջանը։ Հրետակոծվեց Ստեփանակերտի ծննդատունը։ Էլ ինչ պետք է անի այս պետությունը, որ աշխարհը հասկանա, որ օր առաջ պիտի ճանաչել Արցախի հանրապետությունը, որպեսզի մի ողջ ազգի ցեղասպանությունը կանգնեցնի։ Սակայն ոչ միայն լուռ ու համր է Ադրբեջանից ոչ պակաս մեղավոր աշխարհը, այլև ցինիկաբար խաղաղ բնակչին ու նրան սպանողին նույն հարթության մեջ է դնում՝ առաջնորդվելով այն տրամաբանությամբ, թե երկու կողմերն էլ հարվածում են միմյանց։


Այսինքն, հայկական կողմը պիտի նստեր, լուռ նայե՞ր, թե ինչպես են իր խաղաղ բնակիչներին սպանում, քաղաքներն ու գյուղերը հողին հավասարեցնում, ինքը ոչ մի պատասխան հարված չտա՞ր, որպեսզի աշխարհն հասկանար, թե ինչ է իրականում կատարվում։ Միթե պարզ չէ վաղուց, թե ով է ագրեսորն ու ցեղասպանը, ահաբեկիչն ու մարդասպանը։ Իհարկե, ոչ մեկն այնքան միամիտ չէ կարծելու համար, թե նրանք չեն հասկանում, թե ինչ է կատարվում այս փոքր երկրում։ Նրանք ամեն ինչ տեսնում են, ամեն ինչ էլ գիտեն, պարզապես իրենց շահերը մարդկային հազարավոր կյանքերից ավելի թանկ են։ Այս նյութականացված ու շահի աշխարհից մարդասիրություն ու արդարություն այլևս ոչ մեկը չի սպասում։ Մեկ ամիսը բավարար էր շատ երևույթներ կրկին վերագնահատելու ու նոր դասեր քաղելու համար։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 10694

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ