ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Լիզա Բելլի մենահամերգը Երևանում

Լիզա Բելլի մենահամերգը Երևանում
01.11.2012 | 17:16

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը սկսում է 2012-2013թթ. համերգաշրջանը` ներկայացնելով ավստրալիացի օպերային երգչուհի Լիզա Բելլի մենահամերգը: Ծրագրում՝ Պուչինի, Կաչինի, Մոցարտ, Դվորժակ, Դելիբ, Ռոսինի, Պորպորա, Բելինի, Կանաչյան, Կոմիտաս:

Համերգի հատուկ հյուրն է աշխարհահռչակ երգչուհի Արաքս Մանսուրյանը, դրիժորը՝ Էդուարդ Թոփչյանը:
Համերգը կկայանա վաղը, Արամ Խաչատրյան համերգասրահում: Ողջ հասույթը տրամադրվելու է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3916

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ