Տեսե՞լ եք ինչպես է դեղնում ու մահանում սգավոր ձյունը:
Ճահճում նեխած ջուրը ամպ է երազում, որ անձրև դառնա ու արտասվի:
Իսկ ածխացած փայտը մխում է, սգում, որ էլ ծառ չի դառնա...
1900 թվականի հունիսի 29-ին է ծնվել ֆրանսիացի գրող, բանաստեղծ և պրոֆեսիոնալ օդաչու Անտուան դը Սենտ Էքզյուպերին:
Ամբողջ աշխարհին Անտուան դը Սենթ Էքզյուպերին նախ և առաջ հայտնի է իր անկրկնելի «Փոքրիկ Իշխան»-ով...
Գիտեմ՝ կգտնվեն մարդիկ, որ կասեն․ «Երնեկ քո հավեսին՝ պետական կարևորագույն գործընթացների, ընտրությունների շիլաշփոթ արդյունքների վիճարկման այս փուլում էս ինչի՞ց ես խոսում...
Նիդերլանդներից Եվրախորհրդարանի պատգամավոր Միկե Անդրիսեն կոչ է արել ԵՄ-ին հրաժարվել Հայաստանին անդամակցություն առաջարկելու գաղափարից, քանի որ այն աշխարհագրորեն կտրված է եվրոպական երկրների միավորումից...
Առաջ օրը մեջ սուշի էի պատվիրում։ Հետո հոգնեցի, դադարեցի։ Բայց, մեկ ա, գոնե ամիսը մի երկու-երեք անգամ պետք ա պատվիրել, թե չէ էդ փայտիկները վերջանում են...
Այսօրվա նորություններում կարդում ենք.
«Նիդերլանդներից Եվրախորհրդարանի պատգամավոր Միկե Անդրիսեն կոչ է արել ԵՄ-ին հրաժարվել Հայաստանին անդամակցություն առաջարկելու գաղափարից...
Եթե մենք անվանափոխում ենք Ամիրյան փողոցը, որովհետև Արսեն Ամիրյանը եղել է բոլշևիկ, ապա պետք է քանդենք նաև մետրոն, Երևանի գրեթե բոլոր ենթակառուցվածքներն ու ընդհանրապես մայրաքաղաքը հողին հավասարեցնենք ու սկսենք նոր քաղաք կառուցել...
Հունիսի 23-ը Աննա Ախմատովայի ծննդյան օրն էր, Հայաստանում երբեք չեղած, բայց մեր երկիրն անչափ սիրող ռուս մեծ բանաստեղծուհու, Նոբելյան մրցանակի դափնեկրի...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...