Ռուսաստանը ԱՄՆ Պետքարտուղարությանն է փոխանցել մի շարք հարցեր՝ Վաշինգտոնի կողմից Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու և ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ՌԴ-ի խորքում հարվածներ իրականացնելու գործում ներգրավվածության վերաբերյալ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մոսկվան ԱՄՆ-ին վերջնագիր կներկայացնի, Լավրովը նշել է. «Մենք վերջնագրեր չենք ներկայացնում»։               
 

Եթե ընտրանին չկա կամ վերացված է, կառավարման համակարգը քայքայվում կամ վերածվում է բռնապետության. 3

Եթե ընտրանին չկա կամ վերացված է, կառավարման համակարգը քայքայվում կամ վերածվում է բռնապետության. 3
14.08.2026 | 19:03


Սկիզբը՝ այստեղ

Ընտրանի. եզրահանգում և գրեթե ավարտ

Այսպիսով ընտրանու մասին գրեթե ամեն ինչ ասվեց, միայն մի քանի խոսք եմ ուզում հղել միջազգային կառույցներին: Թվում է, թե նրանք ևս պիտի ցանկություն ունենային ազատ ընտրանու կազմում լինելու, սակայն կարծես բոլորովին հակառակն է։ Ինչպե՞ս կարելի է ընտրանի համարել նրանց, ովքեր մի կողմից դատապարտում են բռնակալներին, սակայն մյուս կողմից նրանց հետ պայմանագրեր են կնքում։ Մի հանցագործ բռնակալի մերժում են, մեկ այլ նույն կարգի կամ գուցե ավելի դաժան բռնակալի հաստատած սահմաններն ու կեղծված արժեքներն ընդունում են։ Ինչպե՞ս կարող էր ընտրանու կազմում լինելու հավակնողը քրիստոնեական խոշոր կենտրոնում կեղծ բովանդակությամբ գիտաժողով անցկացնել։ Ընդհանրապես, ինչպե՞ս է հնարավոր երեխաների մահը դիտարկել խմբային շահերի տեսանկյունից՝ մի մասի համար ողբալ, իսկ մյուս մասին ուղղակի անտեսել։

Ամեն ինչ խառնվել է իրար, և եղծվել է տիեզերական արդարությունը։ Չե՞ք նկատում, հարգելինե՛րս, թե ինչպես են նավթադոլարները ստվերում ժողովրդավարական արժեքները՝ երբեմն վերածվելով արդարության ձայնը լռեցնող մահակի։ Իրար են խառնվել մարդու իրավունքները պահպանող օրենքները՝ ստիպելով թավալվել ամեն տեսակի, հատկապես սեռային խտրականության խավարում։ Մինչդեռ մարդու իրավունք կոչվածն անվերապահորեն վերաբերում է բոլորին առանց բացառության, լինի կին թե տղամարդ, երեխա թե ծեր։ Իրական մարդը զրկվել է իր բուն բովանդակությունից, ինչ օրենք ասես ընդունեցիք, ինչպես Սոկրատեսը կասեր՝ մարդու ստվերակերպը խրախուսելու համար։ Մնաց օրենք ընդունեք չբեր օձերի պաշտպանության մասին, մանավանդ որ ոմանց աղճատված պատկերացումներում օձը Եվայի ընկերուհին է։

Հետևություն. երբ օրենքները կտրվում են իրենց հոգևոր-մշակութային իրական բովանդակությունից, ի վերջո դառնում են չարիք մարդկության համար՝ կասեցնելով համայն մարդկության համաչափ զարգացումը:

Շարունակելի

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 489

Մեկնաբանություններ