«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Սա սոսկ հասարակ ընկալմամբ է պարզապես կենսագրական գիրք

Սա սոսկ հասարակ ընկալմամբ է պարզապես կենսագրական գիրք
28.09.2026 | 22:28

Քանի որ լուսանկարում ԱԱԾ պահեստազորի գեներալ-լեյտենանտ, լուսահոգի Հրանտ Եպիսկոպոսյանի գրքի շնորհանդեսի անցկացման տեղի, վայրի մանրամասն հղումները կան, ես գրքի բազմաթիվ արժևորումներից միայն այս մեկը տամ, որ արել եմ նախաբանի խոսքում, մնացածը թողնելով ունենալիք ելույթին․ «Ժանրային առումով սա կենսագրական գիրք է, սակայն չպիտի մոռանալ, որ Հր․ Եպիսկոպոսյանի կարգի անհատականությունների պարագայում գրեթե ամեն մի զարգացում, հիշողություն, յուրաքանչյուր դրվագ դառնում են արձագանք ու նկարագիր այն ժամանակաշրջանի, որում ապրել ու գործել է տվյալ անհատը։
Այլ կերպ ասած՝ իր ձևի մեջ սա ինչ-որ տեղ ու ինչ-որ առումով մեր երկրի վերջին քառասուն տարվա իրողությունների ու զարգացումների ժամանակագրությունն է փաստերի խորքային դիտարկումներով ու համադրմամբ, պատմաբանների համար դեպքերի, դրանց պատճառահետևանքային կապերի վերհանման, ուսումնասիրության, վերլուծության հրաշալի նյութ, հիշատակելիք այս կամ այն եղելության, իրադարձության հավաստի սկզբնաղբյուր»։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 8527

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ