ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Նիկոլ Փաշինյան. Արտահերթ ընտրությունների առաջարկն անում էինք որպես հանգուցալուծում

Նիկոլ Փաշինյան. Արտահերթ ընտրությունների առաջարկն անում էինք որպես հանգուցալուծում
10.02.2021 | 20:56

«Իմ քայլը» խմբակցությունով հավաքվել ենք ու, վերլուծելով ստեղծված իրավիճակը, կայացրել ենք որոշում, Աժ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով արտահերթ ընտրություններից հրաժարվելու հայտարարությանը։

Նա ասաց, որ արտահերթ ընտրությունների առաջարկն անում էին, պայմանականորեն ասած, որպես հանգուցալուծում։ «Բայց մի շարք ուժեր խորհրդարանական ընտրությունների հանգամանքն առաջարկում էին օգտագործել որպես էսկալացիա ու ապակայնուցնող գործոն», - ասաց նա։


Խոսելով դատական համակարգից՝ Փաշինյանն ասաց, որ իրադրությունն անթերի չէ, բայց կարծում է՝ Աժ-ն ու կառավարությունն իրենց վճռական քայլերով ցույց են տալիս, որ լիարժեքորեն ու հետևողական լուծելու են այն բոլոր բացերը, որոնք մինչև այժմ լուծված չեն։ Վարչապետն ասաց՝ իրենք այս փուլում արձանագրել են, որ արել են առաջարկ ու առնվազն խորհրդարանական ուժերի կողմից մերժվել է։


«Եվ ոչ միայն խորհրդարանական ուժերի կողմից։ Հետագա անելիքների վերաբերյալ ունենք ճանապարհային քարտեզ ու այդ քարտեզով շարունակելու ենք առաջնորդվել, հանրության կարծիքը կլսենք ու ջանքեր կգործադրենք կայունություն ապահովելու համար», - ասաց ՀՀ վարչապետը։

Դիտվել է՝ 14975

Մեկնաբանություններ