Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

Փաշինյանը «փա՞յ» ունի...

Փաշինյանը «փա՞յ» ունի...
14.04.2025 | 07:37

ԱՆԻՖ-ի փողերը Տիգրան Ավինյանը տնօրինել է այնպես, ինչպես մարդը վարվում է սեփական փողերի, եկամուտների հետ:

Բայց Ավինյանը ոչ թե մեղադրյալ է, այլ Երևանի քաղաքապետ:

Ու դա ունի մեկ բացատրություն՝ Ավինյանը Փաշինյանի մերձավորն է:

Քանի դեռ Ավինյանը պատասխանատվության չի կանչվել, լեգիտիմ իրավունք ունեմ մտածելու, որ կոռուպցիոն այս պատմությունների մեջ Փաշինյանը «փայ» ունի:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 18367

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ