Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի ուղերձը Ազգային անվտանգության գերագույն խորհրդի անունից

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի ուղերձը Ազգային անվտանգության գերագույն խորհրդի անունից
08.04.2026 | 14:11

Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում հարգարժան եղբորը՝ Պակիստանի վարչապետ պարոն Շահբազ Շարիֆին, և հարգարժան ֆելդմարշալ Ասիմ Մունիրին՝ Պակիստանի բանակի հրամանատարին, տարածաշրջանում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ իրենց անխոնջ ջանքերի համար։

Ի պատասխան Պակիստանի վարչապետի եղբայրական խնդրանքին, որը շարադրված է նրա թվիթերյան հրապարակման մեջ, ինչպես նաև հաշվի առնելով ԱՄՆ-ի բանակցությունների հայտը՝ իրենց 15 կետից բաղկացած առաջարկի շուրջ, և ԱՄՆ նախագահի հայտարարությունը՝ Իրանի 10 կետից բաղկացած առաջարկների ընդհանուր դրույթները որպես բանակցությունների հիմք ընդունելու վերաբերյալ, սույնով Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի անունից հայտարարում եմ.

1. Իրանի Իսլամական Հանրապետության դեմ հարձակումների դադարեցման դեպքում, մեր հզոր զինված ուժերը նույնպես կդադարեցնեն իրենց պաշտպանական հարվածները։

2. Երկու շաբաթվա ընթացքում անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով հնարավոր կլինի Իրանի զինված ուժերի հետ համակարգմամբ և հաշվի առնելով առկա տեխնիկական սահմանափակումները։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3909

Մեկնաբանություններ