«Ոմն Նիկոլ Փաշինյան Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղի է որդեգրել, և դա պետք է ուղղակիորեն ընդունել։ Նրան թվում է, թե ձեռնտու է, քաղաքական զանազան հոսանքների արանքով սպրդելով, Արևմուտքում սին հեղինակություն վաստակել՝ հանուն դրա զոհաբերելով մեր երկրի հետ հարաբերությունները»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Հետադարձ հայացք պատմությանը

Հետադարձ հայացք պատմությանը
24.05.2026 | 12:08

Թուրքերու յարաբերութիւնը Հայոց հետ կ'սկսի ԺԱ (11֊րդ) դարուն,երբ առաջին անգամ Տուղրիլ Բէգի առաջնորդութեամբ Հայաստան կ'արշավեն 1021 թուականին` Վասպուրականի կողմէն և կը յառաջանան մինչև Նախջուան, ուրկէ ետ դառնալով, կ'անցնին Պարսկաստան։ Տուղրիլ տիրելով ամբողջ Պարսկաստանի, դաշն կը կապէ հագարացոց հետ և կը հիմնէ պարսկական թուրք տէրութիւնը։

1041 թ դարձեալ կ'արշավէ Տուղրիլ Հայաստան և կ'առաջանայ մինչև Նիգ գաւառը և հաղթուէլով մեր Գագիկ Բ թագաւորէն,կը դառնայ Վասպուրական։

1047 թուրին երրորդ անգամ կ' արշաւէ Տուղրիլ, կուգայ Վան և քսանըչորս գաւառներ աւերելով կը հասնի մինչև Վաղարշաւան։ Հաջորդ տարին չորրորդ ասպատակութեամբ կուգայ Բասեն և Կարին և կը տիրէ մինչև արևմուտքէն Եկեղիք, հիւսիսէն Սպեր և Տայք, հարաւէն մինչև Տարօն, Հաշտեանք և Խորձեանք։ Տուղրիլ դեռ ուրիշ մի քանի արշաւանքներէ ետքը մեռնելով` ասպարէզը կը թողնու իր եղբայր և յաջորդ Ալփասլանին, որը կը յառաջանայ մինչև Կեսարիա։ Ասոր ալ որդին և յաջորդը Մելիքշահ (1086֊1092) իր իշխանութեան տակ կ'առնէ բովանդակ Հայաստանը

Մէլիքշահի մահուանէն ետք կը կազմուին այլ և այլ ամիրայութիւններ, ինչպէս Շահի Արմէնի (Վանայ ծովի արևմտեան Հիւսիսային կողմը), Դուինի, Կարսի, Անիի ամիրայութիւնները, որոնք ժամանակ մը տևելէ ետք կուգան վրացիք, որոնք Հայաստանի հիւսիսային և արևելեան մասերը պարսիկներէն մաքրելով կը տիրեն երկրին մինչև մոնղոլ թաթարնորի արշավանքը։ Մոնղոլ թաթարներուն յարաբերութիւնը հայոց հետ կ'սկսի 1226 թ․։ Այս թուին Ճինկիզ խանի որդի Ճելալէտտին փախչելով իր երկրէն, կուգայ Հայաստան և ամէն կողմ աւերելով կը հասնի մինչև Իկոնիոն։ Հոս Փոքր Ասիոյ և ասորոց այլազգի իշխանները միանալով Կիլիկիոյ մեր Հեթում թագաւորի հետ, կվռնտեն զինքը արևելք։

Բայց թաթարներու բուն արշավանքը տեղի կունենայ 1236֊ին, երբ Չարմաղան Զորաւարը կ'արշաւէ Հայաստան և Կ'առնէ Անին ու Կարսը, ասոր յաջորդ զորավար Բաչու զորավարը 1242֊ին կ'առնէ Կարին, Ծոփք, Վասպուրական, Տուրուբերան։ Եվ այսպէս մինչև Միջագէտք տիրելով` ամբողջ Հայաստանը կը դնէ թաթարական տիրապետութեան տակ մինչև 1340 թիւը, որից հետո թաթարական տէրութիւնը կը կործանուի և այլ տէրութիւններ կը ծնին անկէ։ Հայաստանի մէջ ալ կը ձևանան զանազան իշխանութիւններ։ Իշխող կը դառնան Պաղտատի խանը, արևմտեան կողմէն թուրքմէնները, արևելքէն պարսիկները և հարաւէն քուրդերը։ Այս վիճակը կը տևէ մինչեւ 1387 թ․։

1387֊ին Էօզպէկ թաթարներին առաջնորդ Լենկ Թիմուր կը մտնէ Հայաստան և ամբողջ երկրին տիրելով` կանցնի Փոքր Ասիա` Օսմանցոց երկիրը և յաղթելով տաճկաց սուլթանին` կը դառնայ Թաթարիստան։ Հայաստան էօզպէկներուն ձեռքը կը մնայ մինչև 1505 թ․, այսինքն` Լենկ Թիմուրի մահը, որից հետոյ Հայաստան դարձեալ կ'անցնի քուրդ, թուրքմէն և պարսից իշխաններու ձեռքը, մինչև որ ՈՒզուն Հասան 1468 թ․ բարձրանալով պարսից գահին` կը տիրէ ամբողջ Հայաստանին։ ՈՒզուն Հասանն իր իշխանութիւնն աւելի ընդարձակել ուզելով կը հասնի մինչև Փոքր Ասիա` Օսմանցոց երկիր։

Սուլթան Մէհէմմէտ Բ, որ Պօլիսին տիրելով Բիւզանդեան կայսրութեան տէր էր դարձած, ՈՒզուն Հասանի դէմ կուգայ և յաղթելով անոր`կը տիրէ Արևմտեան Հայաստանին (1473 թ․)։

Այս բանը օսմանցիներու առաջին յարաբերութիւնն է Հայոց հետ։ Ասկէ ետք Սելիմ Ա 1514֊ին կը տիրէ Հայաստանի արևմտեան և հարաւային մասին` մինչև ՈՒրմիոյ Ծովակը։ Սիւլէյման կ'առնէ Արևելեան Հայաստանը։ Մուրատ Գ 1575 թ․ արշաւելով պարսիկնորը կը հաղթուին և ամբողջ Հայաստանը, Վրաստանը, Ատրպատականը՝ Թավրեժն ալ միասին դաշնադրութեամբ կը հանձնեն օսմանցոց (1585 թ․)։

Այնուհետեւ կռիւները կը շարունակուին և Հայաստան մէյ մը օսմանցոց ձեռքը կ'անցնի, մէյ մը պարսից։ Բայց սովորաբար արևելեան մասը կմնա պարսից, իսկ արևմտեանը` օսմանցոց։ Մինչև 1746 թ․։

Ապա կ'սկսին ռուսական կռիւները նախ պարսից, յետոյ օսմանցոց հետ։ Ռուսները 1828֊ին, դաշնադրութեամբ պարսից հետ, և յետոյ 1829 և 1878֊ի դաշնադրութեամբ օսմանցոց հետ, կը գրաւեն Հայաստանի այլ և այլ վայրերը։

Այս ամբողջ արշաւանքներու և տիրապեռութեանց շարքն ամփոփելով հետեւեալ ցուցակին մէջ, կը տեսնենք, թէ Հայաստանը իրենց գերիշխանութեան տակն են առած հետեվեալ ցեղերը .

Սելճուքեան թուրքեր 1021-1092 թթ․։

Այլազգի ամիրաներ 1092-1124 թթ․։

Վրացիք 1124-1226 թթ․։

Մոնղոլ թաթարներ 1226-1230 թթ․։

Թիւրքմէն, պարսիկ, քուրտ 1340-1387 թթ․։

Էօզպեկ թաթարներ 1387-1405 թթ․։

Թիւրքմէն,պարսիկ,քուրտ 1405 ֊ 1468

Պարսիկներ 1468 թ․։

Օսմանցիք 1473 թ․։

Հր.Աճառեան

Էմինեան ազգագրական ժողովածու

Կարինե ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՖԲ էջից

Գեղանկարը՝ էդուարդ ԻՍԱԲԵԿՅԱՆԻ

Դիտվել է՝ 725

Մեկնաբանություններ