Իրանը փոխում է հնարավոր պատերազմի կանոնները. Խամենեին տագնապալի հրաման է տվել բանակին
03.11.2026 | 11:21
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հոկտեմբերի 31-ին հանդիպել է բարձրագույն ռազմական հրամանատարության հետ և պահանջել առավելագույն մարտական պատրաստվածություն։
Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է անհապաղ և վճռականորեն արձագանքի ցանկացած սպառնալիքի՝ առանց աշխարհագրական սահմանափակումների։
Խամենեին զգուշացրել է, որ հետագա հարվածների դեպքում Իրանն ինքը կորոշի, թե երբ և ինչ պայմաններում կավարտվի հակամարտությունը։
Առանձնահատուկ կարգադրությամբ նա հրամայել է թարմացնել հավանական թիրախների ցանկը։ Այն պետք է ներառի ոչ միայն ռազմական օբյեկտներ, այլև ԱՄՆ-ի և Իսրայելի այլ նյութական ու ոչ նյութական ակտիվներ։
Իրանի առաջնորդը նաև պահանջել է հետախուզության ակտիվացում, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում և ռազմական մարտավարության կատարելագործում։
Ռազմական հրամանատարները նրան զեկուցել են Հորմուզի նեղուցում զորքերի պատրաստվածության և սպառազինության արտադրության զգալի աճի մասին։
Հայտարարությունը հնչել է ամերիկյան և իսրայելական հետագա հարվածների հավանականության ու դրանց վերաբերյալ մտավախությունների ֆոնին։
Դաուրեն ՄՈՒՍԱ
Հրապարակախոս
Ղազախստան
Ռուսերենից թարգմանեց Սերգեյ ԱԲԱԶՅԱՆԸ
Հ․Գ․
Իսկ դու հանգիստ խա՛շդ կեր, Նիկո՛լ։ Ադրբեջանը մեր խաղաղության երաշխավորն է, չէ՞․․․
Մեկնաբանություններ