Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա հարազատների սպանությունը տեղի է ունեցել մարդկային բարոյականության և միջազգային իրավունքի բոլոր նորմերի ցինիկ խախտմամբ՝ նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագրում։ «Մեր երկրում այաթոլա Խամենեիին կհիշեն որպես ականավոր պետական գործչի, որը հսկայական անձնական ավանդ է ունեցել ռուս-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Իրանը սովորական աշխարհիկ համակարգ չէ, այն թեոկրատիա է՝ գաղափարաբանորեն կառուցված կրոնապետություն

Իրանը սովորական աշխարհիկ համակարգ չէ, այն թեոկրատիա է՝ գաղափարաբանորեն կառուցված կրոնապետություն
01.03.2026 | 12:45

Մի շտապեք Իրանի տապալման հարցում: Խամենեիի մահը լուծում չէ։ Առավել ևս, եթե հարցը դիտարկվում է Իրանի ռեժիմի տապալման տրամաբանությամբ։

Իրանը սովորական աշխարհիկ համակարգ չէ։ Այն թեոկրատիա է՝ գաղափարաբանորեն կառուցված կրոնապետություն, որտեղ իշխանության լեգիտիմության աղբյուրը ընտրական մեխանիզմը չէ, այլ՝ աստվածաբանական մանդատը։ Այսպիսի համակարգում առաջնորդը պարզապես քաղաքական դերակատար չէ՝ նա գաղափարի մարմնավորում է, հավատքի խորհրդանիշ։

Աշխարհիկ ռեժիմների տապալման դասական տեսությունները այստեղ մեխանիկորեն չեն աշխատում։ Այստեղ պայքարը ծրագրերի կամ էլիտաների միջև չէ միայն, այլ՝ հավատքի, ինքնության և սրբազան ընկալումների դաշտում։ Իսկ հավատքը քաղաքական տեխնոլոգիաներով չի ապամոնտաժվում։

Ավելին՝ հոգևոր առաջնորդի բռնի մահը կարող է տալ բացարձակ հակառակ էֆեկտը։ Թեոկրատական համակարգում նահատակության նարատիվը հզորագույն մոբիլիզացնող ռեսուրս է։ Խամենեիի մահը կարող է վերածվել հանունի մարտիրոսական խորհրդանիշի, որը ոչ թե կթուլացնի համակարգը, այլ կուժեղացնի դրա շուրջ լայն հանրային համախմբումը։ Այդ պարագայում վախը կարող է պարտվել գաղափարին, իսկ արտաքին ճնշումը՝ վերածվել ներքին համախմբման կատալիզատորի։

Պետք է հստակ հասկանալ՝ եթե խնդիրը ռեժիմի տապալումն է, ապա դա ավտոմատ կերպով չի տեղի ունենալու առաջնորդի սպանության արդյունքում։ Թեոկրատական պետություններում համակարգը վերարտադրվում է ոչ միայն ինստիտուցիոնալ, այլ նախևառաջ գաղափարական հիմքով։ Անձի ֆիզիկական վերացումը չի նշանակում գաղափարի փլուզում, այլ՝ հակառակը, առասպելացնում և սրբադասում է նրան:

Քաղաքական գործընթացները չեն լուծվում սպանություններով։ Հատկապես, երբ խոսքը գաղափարական պետության մասին է։ Ովքեր կարծում են, թե մեկ մարդու մահը բավարար է համակարգը քանդելու և արևմտյան մոդելի պետութուն կառուցելու համար, կա՛մ չեն հասկանում թեոկրատիայի կառուցվածքը, կա՛մ դիտավորյալ պարզեցնում են իրականությունը։ Աշխարհը կառավարում է գաղափարը, իսկ փողը գաղափարն աշխատեցնելու զուտ միջոց է:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 212

Մեկնաբանություններ