Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Հայաստանում պետք է հաստատվի օրենքի և արդարության անվիճելի և անխաթարելի գերիշխանություն

Հայաստանում պետք է հաստատվի օրենքի և արդարության անվիճելի և անխաթարելի գերիշխանություն
11.11.2025 | 12:32

Ի վերջո Հայաստանը դառնալու է օրենքի և արդարության երկիր։ Այդ բարձր պատասխանատվությունը ավագ սերունդը ձախողեց, ինչի պատճառով իշխանության միջանցքներում և աթոռներին տեղավորվեցին ամենաանարժանները, իսկ այսօր` թշնամու հետ բացահայտ համագործակցողները։

Իմ սերնդի ամենամեծ առաքելությունը համարում եմ այն, որ Հայաստանում անխուսափելիորեն պետք է հաստատվի օրենքի և արդարության անվիճելի և անխաթարելի գերիշխանություն։

Այս երկուսն են, որ Հայաստանը կդարձնեն կրկին հզոր, թույլ տալով պատեհ առիթին ընդարձակել մեր կենսատարածքը, հասնելով պատմական արդարության իրագործմանը։

Հնարավոր չէ սեփական քաղաքացիների, սեփական ժողովրդի նկատմամբ անարդարություն թույլ տալ, սակայն թշնամուց պահանջել արդարության վերականգնում։

ՈՒրեմն` նախ մեր տունը պետք է կարգի բերենք, որպեսզի մեր մեծ տան ամեն անդամ իրեն զգա մեր ընդհանուր տանը տեր, ընդհանուր տան համար պատասխանատու, և մեր ընդհանուր տան պատվի ու արժանապատվության համար պատրաստ լինի ցանկացած զոհաբերության։

Երբ ասում ենք Make Armenia Great again, ապա առաջին հերթին մեր ընդհանուր տունը պիտի դարձնենք արդարության, հավասարության և համերաշխության տուն։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4305

Մեկնաբանություններ