Նախիջևանի դեպքը նման է հատուկ պլանավորված դիվերսիայի` հակամարտության աշխարհագրությունն ու դերակատարների շրջանակն ընդլայնելու նպատակով։
Ու՞մ է դա պետք այս պահին։
Վստահաբար` ոչ Իրանին։
Իրադարձության սցենարային բնույթը հստակ երևում է Բաքվի շուտափույթ հռետորաբանությունից. «Իրանը ահաբեկչական ակտ է գործել Ադրբեջանի դեմ» (Ալիև)։
Հաջորդ քայլը կարող է լինել Բաքվի դիմումը Վաշինգտոնին՝ Նախիջևանում ռազմական բազայի բացման վերաբերյալ։ Այստեղից էլ` էքսկլավում իրականացվող ինստիտուցիոնալ փոփոխությունները` սահմանադրությունից մինչև լոկալ էլիտաների զսպում։
Պրոցեսի լեգիտիմացիան մեկնարկած է` սեքյուրիթիզացիայի ու սպինդոկտորինգի բոլոր կանոնների համաձայն։
Իզուր չէ, որ իրանական քաղաքական խոսույթում TRIPP-ը՝ «Զանգեզուրյան միջանցքը», անվանում են «ՆԱՏՕ-ի միջանցք»։
Հայաստանի գործառույթներն այս ամենում վաղուց սահմանված են։
Վահե Դավթյան