ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Եթե իսկապես այդ կարծիքին եք, եկեք ձեր երազանքների երկրում ապրեք

Եթե իսկապես այդ կարծիքին եք, եկեք ձեր երազանքների երկրում ապրեք
12.05.2026 | 13:01

Ես այն հայերի թվում չեմ, ովքեր սփյուռքին տեսնում են միայն ու միայն որպես կթու կով։

Ոչ էլ երբևիցե կոչ եմ արել սփյուռքին` չխառնվել հայաստանյան իրադարձություններին։ Ընդհակառակը, պատրաստակամ եմ լսել ցանկացած առաջարկ, հորդոր, ինչը կարող է լավացնել հայաստանցիներիս կյանքը։

Բայց կա մի մեծ ԲԱՅՑ։

Ահավասիկ, երբ ես քննադատում եմ գործող իշխանություններին, ապա դա նաև նրանից է, որ անձամբ իմ մաշկի վրա եմ զգում Նիկոլի իշխանության ողջ հմայքն ու թշվառությունը` բարձրացրած հարկերն ու տուրքերը, իշխանական ապարատի և իրավապահ համակարգի գերբարձր աշխատավարձերի , պարգևավճարների վճարման համար անընդհատ ավելացող պետական պարտքը, որը ևս իմ, իմ երեխաների ու թոռների ուսերին է ծանրանալու, և այլն, և այլն։

ԲԱՅՑ ես չեմ հասկանում, թե ինչու է Նիկոլն այդքան քաղցր սփյուռքի մեր շատ քաղաքացիների համար։ Գուցե Հայաստանի մասին պատկերացումները ձևավորվում են Հ1֊ով, կամ գուցե պաշտոնյա բարեկամներ ունեք, որոնք որպես դրախտ են ներկայացնում Նիկոլի Հայաստանը։ Չեմ ժխտում, իրենց համար իսկապես դրախտ է։

ԲԱՅՑ, միևնույն է, ոչ միայն տգեղ է, այլև գռեհիկ, երբ հեռվից հեռու գրում եք, ասենք` Նիկոլ վարչապետ, хзор варчапет,

Մնում է մի բան ավելացնել, եթե իսկապես այդ կարծիքին եք, եկեք ձեր երազանքների երկրում ապրեք։ Չեք գալիս, ուրեմն մի կողմ քաշվեք, թողեք, որ մենք մեր երազանքների երկիրը կառուցենք` Նիկոլով կամ առանց Նիկոլ։

Վանիկ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4064

Մեկնաբանություններ