Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Պետք չի քաոս սարքել, հետո էլ զարմանալ, որ քաոսի մեջ ենք

Պետք չի քաոս սարքել, հետո էլ զարմանալ, որ քաոսի մեջ ենք
17.08.2026 | 12:16

Բերեք ասենք, որ իսկական հայրենասիրությունը և հանգամանքների բերումով հայրենասեր խաղալը սկզբունքորեն տարբեր բաներ են։

Եվ, մեկ էլ, հայրենասիրությունը չի սիրում դրա մասին անընդհատ դատարկախոսել։

Հասարակության ապրելու կամքի մի շեմային վիճակ կա, որից վերև նա տարբերում է իսկական հայրենասերներին դրա իմիտացիայով զբաղվողներից, որն էլ զարգացման ուղին է, իսկ դրանից ներքև էլ այն, ինչը որ մենք ունենք հիմա։

Եվ պետք է հասկանալ նաև, որ կարող ես թույլ լինել, բայց անկապ ընթացք չունենալ, որում էլ, հասարակական կյանքի ռացիոնալ կազմակերպման դեպքում, մեծ ներդրում կարող են ունենալ գործից հասկացող հայրենասերները։

Պետք չի քաոս սարքել, հետո էլ զարմանալ, որ քաոսի մեջ ենք։

Իսկ քաոս սարքելն էլ տևական ու մեծ ջանքեր պահանջող իռացիոնալ պրոցես է, որով էլ մենք զբաղված ենք բաղձալի անկախության ամբողջ ընթացքում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2395

Մեկնաբանություններ

class="footer-right"> .