Անդրադառնալով «Խաղաղության խորհրդին» Ֆրանսիայի նախագահ Մակրոնի չմիանալու որոշմանը՝ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հեգնել է. «Նա ոչ մեկին պետք չէ, որովհետև շատ շուտով կլքի իր պաշտոնը: Եթե նրանք թշնամանք դրսևորեն, ես 200%-անոց մաքսատուրք կսահմանեմ նրա գինիների և շամպայնի վրա, և նա կմիանա»:               
 

Խայտառակ հայտարարություն

Խայտառակ հայտարարություն
08.04.2025 | 07:51

ԱԳՆ-ն փորձում է մեղքը գցել բոլորի վրա եւ ոչ մի պատասխանատվություն չվերցնել:

Արցախյան շարժումը որեւէ մեկը չի կարող փակել, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, Արցախյան շարժման առաջին շահառուն Արցախի ժողովուրդն է: Խիստ անցանկալի ու դատապարտելի է, որ ՀՀ իշխանությունները բոլոր միջոցները կիրառում են Արցախյան հարցը փակելու համար:

Հնարավորինս լայն համախմբում պետք է լինի Արցախյան օրակարգի շուրջ եւ իշխանությունների վրա մեծ ճնշում պիտի լինի, որ հանցավոր քայլեր չանեն Արցախյան հարցը փակելու ուղղությամբ:

Արտակ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Արցախի նախկին պետնախարար

Դիտվել է՝ 20290

Մեկնաբանություններ