200 տարի առաջ, հուլիսի 31-ին, սկսվեց ռուս-պարսկական վերջին պատերազմը, որի արդյունքում Ռուսաց կայսրին անցան տարածքներ, որոնց մի մասը հետագայում դարձավ Հայաստանի Հանրապետություն...
Քարտեզագրության մեջ «Արմենիա» անվան կնքահայրը՝ Հեկատեոս Միլեթացին, որ ապրել է մեր թվարկությունից առաջ վեցերորդ դարի վերջին և հինգերորդ դարի սկզբին, իրավամբ համարվում է Հայաստանի անվան քարտեզագրական կնքահայրը...
Հայաստանյան իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ կարծես թե իրական է դառնում այն հավանականությունը, որ Ազգային ժողովի այս գումարման աշխատանքները կընթանան առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության...
Ըստ ամենայնի, ոչ բոլորին է մինչև վերջ պարզ, թե ինչու է Մոսկվան պնդում ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը...
Հայաստանը կարող է խոսել Թուրքիայի հետ, բանակցել Ադրբեջանի հետ, պայմանագրեր կնքել, հարաբերություններ զարգացնել, սակայն՝ ժայռացած Հայաստան մնալով, ամուր ինքնությամբ ու ինքնաճանաչողության բարձրագույն աստիճանով...
Բաքվի բանտերից հղվող հայ ռազմագերիների ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը...
Երկրիս կառավարիչներն առավոտից երեկո խոսում են ինքնիշխանության ամրապնդումից, բայց իրականում պետությունը դարձնում են արտաքին ուժերի համար մարտադաշտ՝ թուլացնելով պետության ինքնիշխանությունը...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...