ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Դատարանի կայացրած որոշումներն անհիմն են և անընդունելի

Դատարանի կայացրած որոշումներն անհիմն են և անընդունելի
26.01.2026 | 18:49

Այսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանին առնչվող ենթադրյալ քրեական վարույթով առաջին դատական նիստը:

Չնայած պաշտպանների բերած օրինաչափ և իրական փաստարկներին՝ դատարանը որոշում կայացրեց անհիմն երկարաձգել Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը մեկ ամսով և Տեր Գարեգին քահանա Արսենյանի տնային կալանքը՝ ևս մեկ ամսով:

Ակնհայտ է, որ կայացրած որոշումներն անհիմն են եւ անընդունելի։ Արագածոտնի թեմը հորդորում է չընկրկել, չհուսահատվել եւ հարատեւել աղոթքի մեջ՝ արդարության վերականգնման սպասումով։

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 20-ին, ժամը 14:30-ին՝ նույն վայրում:

Հասցեն. Աշտարակ, Տ. Մեծի 65

ԱրագածոտնիԹեմ / Diocese of Aragatsotn of the Armenian Apostolic Church

Դիտվել է՝ 3157

Մեկնաբանություններ