ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Եթե դավաճանությունը ներվեր, ապա սատանան Աստծո կողքին կնստեր

Եթե դավաճանությունը ներվեր, ապա սատանան Աստծո կողքին կնստեր
28.06.2026 | 10:41

Կան բաներ, որոնք հնարավոր չէ ներել առանց հետևանքների։ Ոչ թե որովհետև դու ոխակալ ես, այլ որովհետև դավաճանությունը ներելն առանց հետևանքների սպանում է արդարությունը։ Դավաճանը պետք է վճարի իր ընտրության գինը։ Ոչ թե վրեժով, այլ հետևանքներով։

Քո կյանքից նրան հեռացնելը դաժանություն չէ, այլ սահման։ Սատանան դավաճանեց Աստծուն և հավիտյան վտարվեց։ Ոչ թե խոշտանգվեց, այլ պարզապես զրկվեց լույսի կողքին մնալու իրավունքից։

Այդպես էլ դու՝ ներիր, եթե ցանկանում ես ազատվել ցավից, բայց երբեք քո կյանք մի վերադարձրու նրան, ով մի անգամ արդեն դանակ է խրել քո մեջքին։ Ներումը չի նշանակում վստահության վերականգնում։ Կարելի է ներել մարդասպանին, բայց նրան կրկին դանակ տալը իմաստություն չէ, այլ հիմարություն։

Դավաճանությունը սխալ չէ։ Սխալը կարող է պատահական լինել։ Դավաճանությունը ՝ ընտրություն է։

Իսկ յուրաքանչյուր ընտրություն իր գինն ունի։

Թող սատանան մնա այնտեղ, որտեղ արժանի է լինել՝ լույսից հեռու։ Իսկ դու պահպանիր քո երկինքը նրանցից, ովքեր արդեն ապացուցել են, որ իրենց մեջ խավար են կրում։

Եթե դավաճանությունը հետևանքներ չունենար, ապա հավատարմությունն էլ արժեք չէր ունենա։

Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյան

Դիտվել է՝ 3428

Մեկնաբանություններ