Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Ծանրաբեռնում են առանց այդ էլ գերծանրաբեռնված երթևեկությունը

Ծանրաբեռնում են առանց այդ էլ գերծանրաբեռնված երթևեկությունը
31.10.2026 | 15:01

Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, և դրա պատճառով օրական կեսից մեկ մլն դոլարի վնաս է հասցվում տնտեսությանը, Երևանի քաղաքապետը պատրաստվում է շինթուլտվություն տալ միայն Մեծարենցի բարակ փողոցով Քըրք Քըրքորյանին կապվող նորակառույցների հատվածում առկա միակ ազատ ու փոքր հողատարածքի վրա 5 հատ 14-ից 16 (առնվազն) հարկանի շենք կառուցելու համար: Եվ սա այն դեպքում, երբ տարածքում որևէ դպրոց, մանկապարտեզ ու այլ հանրային հարմարություններ չկան, հետևաբար, նորակառույցների այդ հատվածի մի քանի հազար բնակիչները ստիպված են լինելու մեքենաներով ամեն օր երեխաներին տանել մանկապարտեզ ու դպրոց` լրացուցիչ ծանրաբեռնելով առանց այդ էլ գերծանրաբեռնված երթևեկությունը։

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 2459

Մեկնաբանություններ