ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Սևանա լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ ցածր է 2 սմ-ով

Սևանա լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ ցածր է 2 սմ-ով
04.09.2012 | 13:43

Սեպտեմբերի 4-ի դրությամբ` Սևանա լիճը գտնվում է ծովի մակերևույթից 1900,31 մետր բարձրության վրա: Լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ ցածր է 2 սմ-ով:

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության սեպտեմբերի 4-ի օպերատիվ տվյալներով` Սևանը սնող Արգիճի գետի հզորությունը 1,52 խմ վայրկյան է, Գավառագետինը` 2,82 խմ/վրկ, Մասրիկինը` 1,92 խմ վայրկյան և Ձկնագետի հզորությունը` 0,20 խմ/վրկ: Ներկայումս Սևանա լճի ջրի ջերմաստիճանը 19 աստիճան է:
Նշենք, որ Սևանա լճի բարձրացմանը զուգահեռ` այս տարվա մայիսի 2-ից սկսվել են ոռոգման նպատակով ջրի բացթողումները Հրազդան գետի հունով: Սեպտեմբերի 4-ի դրությամբ Սևանա լճից բաց է թողնվել 284 միլիոն 300 հազար խմ ջուր: «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Սևանից բաց թողնվելիք ջրի տարեկան չափաքանակը սահմանվել է մինչև 320 մլն խմ:
Հավելենք նաև, որ չնայած անցած շաբաթ (օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը) հանրապետության գետերում դիտվել են ջրի ելքերի մեծացումներ, սակայն Սևանա լճի հայելու նիշն այդ ժամանակահատվածում իջել է 3 սմ-ով:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 8989

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ