Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

«Հայոց ազգային բանակում»-ը պաշտպանելու է Սերժ Սարգսյանին

«Հայոց ազգային բանակում»-ը պաշտպանելու է Սերժ Սարգսյանին
23.01.2013 | 17:23

«Հայոց ազգային բանակում» (ՀԱԲ) հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ ինչպես նախկիում, այնպես էլ 2013-ի նախագահական ընտրություններում, պաշտպանելու է ՀՀ գործող նախագահ, ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար, մեր մարտական ընկեր Սերժ Ազատի Սարգսյանին` հանուն ապահով Հայաստանի կառուցման։ Փա՛ռք քեզ Հայաստան, փա՜ռք քեզ, համայն հայություն։


ՀԱԲ-ի աշխատակազմի ղեկավար` Արսեն ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4867

Մեկնաբանություններ