Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Մուլաժ-ահաբեկչություն

Մուլաժ-ահաբեկչություն
26.02.2024 | 22:24

ՔՊ կուսակցության գրասենյակի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել, հետո պարզվել է, որ դա պայթուցիկ սարքի մուլաժ է: Նման բան վերջերս եղավ իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանի կուսակցության գրասենյակի մոտ, էլի պայթուցիկի մուլաժ էր։1970-ական թվականների վերջին Նոյեմբերյանի շրջկոմի շենքը պայթուցիկներով պատել էին, որ պայթեցնեն, սակայն իրականում շրջանի կուսակցական ղեկավարն էր ահաբեկչություն բեմադրելով հաշիվները մաքրում մրցակից գերդաստանի բարձր պաշտոնյաների հետ։

ԽՍՀՄ-ի օրոք ահաբեկչություն չտեսած նոյեմբերյանցիները չհավատացին շրջկոմի շենքի ահաբեկչությանը, 21-րդ դարում երևանցիները հազիվ թե հավատան իշխանական կուսակցությունների գրասենյակների դեմ մուլաժ-ահաբեկչություններին։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3050

Մեկնաբանություններ