ՄԱԿ-ում ԱՄԷ-ի դեսպան Ջամալ Ալ Մուշարաքը Ժնևում հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմում իր երկիրը «լիովին չհիմնավորված գործողությունների թիրախ է դարձել»։ Այդուհանդերձ, դեսպանը հավելել է. «Մենք բազմիցս շեշտել ենք և տարածաշրջանում սպասվող իրադարձություններից առաջ կրկնում ենք. Արաբական Միացյալ Էմիրությունները Իրանի վրա մեր տարածքից հարձակումներին չի մասնակցի և նման հակամարտության մեջ չի ներքաշվի»։               
 

Պատմության մեջ երկրորդ անգամ Աստծո դեմ պաշտոնապես «քրեական գործ» հարուցվեց

Պատմության մեջ երկրորդ անգամ Աստծո դեմ պաշտոնապես «քրեական գործ» հարուցվեց
16.02.2026 | 12:07

Առաջին դեպքում հրեա ղեկավարները Հիսուս Քրիստոսին ասացին, որ նա խախտել է օրենքը, մեղավոր է և պետք է մահանա: Քանի որ վերջիններս չունեին Հիսուսին սպանելու իշխանություն, ապա նրան տարան «դատավորի»` Պոնտացի Պիղատոսի, մոտ: Պիղատոսը «քրեական գործի» շրջանակներում, իր զինվորներին կարգադրեց խաչել Հիսուսին:

Մինչև առաջին «քրեական գործի» հարուցումը, Հիսուս Քրիստոսը ձեռքը դրեց առաքյալներից յուրաքանչյուրի վրա և պատվիրակեց տարածել Աստծո խոսքը: Առաքյալներից Սուրբ Թադևոսն ու Սուրբ Բարդուղիմեոսը եկան մեր երկիր: Նրանցից յուրաքանչյուրն իր հերթին, Աստծո խոսքը տարածելու պատգամով, ձեռքը դրեց այլ անձանց վրա: Այլ անձինք` մյուսների վրա: Մյուսները` մյուսների: Եվ, այդպես շարունակ: Հենց այս ճանապարհով Աստծո ձեռքը հասավ կաթողիկոսին: Վերջինիս վրա ապրիորի Աստծո ձեռքն է: Եվ, եթե կաթողիկոսի դեմ քրեական գործ է հարուցվում, ապա նշանակում է, որ քրեական գործ է հարուցվում Աստծո կողմից ձեռնադրված անձի նկատմամբ: Այլ կերպ ասած` 2026 թվականի փետրվարի 14-ին Հայաստանում քրեական գործ հարուցվեց Աստծո դեմ: Սա Աստծո դեմ պատմության մեջ պաշտոնապես հարուցված երկրորդ քրեական գործն է:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 4560

Մեկնաբանություններ