ՄԱԿ-ում ԱՄԷ-ի դեսպան Ջամալ Ալ Մուշարաքը Ժնևում հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմում իր երկիրը «լիովին չհիմնավորված գործողությունների թիրախ է դարձել»։ Այդուհանդերձ, դեսպանը հավելել է. «Մենք բազմիցս շեշտել ենք և տարածաշրջանում սպասվող իրադարձություններից առաջ կրկնում ենք. Արաբական Միացյալ Էմիրությունները Իրանի վրա մեր տարածքից հարձակումներին չի մասնակցի և նման հակամարտության մեջ չի ներքաշվի»։               
 

Ռուսաստանը մեզ նվիրել էր 60 000 քառակուսի կիլոմետրի չափ տարածք, իսկ մենք այն համարյա ամբողջովին տվել էինք թուրքին

Ռուսաստանը մեզ նվիրել էր 60 000 քառակուսի կիլոմետրի չափ տարածք, իսկ մենք այն համարյա ամբողջովին տվել էինք թուրքին
25.02.2026 | 11:30

Իրենց քաղաքական գործիչներ համարող բազում կենդանական արարածներ անգամ իրենց պետություն դառնալու մոտ անցյալից են անտեղյակ ու պատմական իրականությունն էլ ամբողջովին կեղծված են մեր ժողովրդին ներկայացնում. մանավանդ անկախության տարիներին մոգոնված անցյալ դարասկզբի մեր պատմությունը։

Եվ յուրաքանչյուր երկոտանի անասունի մտքով ինչ անցնում է՝ իր քիմքին հարիր էշություններով շաղախված «վերլուծականներ» է շարադրում։

Փաստորեն սրանց լեզուն չի պտտվում պարզ ու հասկանալի հայերենով ասել, որ երբ Ցարական Ռուսաստանը հեղափոխության արդյունքում կործանվեց, և ռուս զինվորը հայկական տարածքներից հեռացավ, ու դրանց սկսեցին տնօրինել իրենց հայկական իշխանություն համարողները, ապա այդ իրենց անկախ հռչակած, արևմուտքի ստերին հավատացող, կողմնորոշվելու անընդունակ մեր տկարամիտ իշխանությունները 50-60 հազար քառակուսի կիլոմետր ռուսների թողած տարածքից միայն տասը հազար քառակուսի կիլոմետրի վրա պիտի՝ թուրքերի ողորմածությամբ, պետություն ունենային։

Եվ նորից Ցարական Ռուսաստանի ժառանգորդ բոլշևիկյան Ռուսաստանն իր մեծապետական նկրտումներին հավատարիմ՝ մտավ Անդրկովկաս, թուրքերի հետ կնքված Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը շպրտեց պատմության աղբանոց ու 29 000-ից ավելի քառակուսի կիլոմետրի վրա նորից Հայաստան ստեղծեց։

Այսօր բազում հայկական ծագմամբ կրթված անասուններ բառաչում են, թե Ռուսաստանը մեր հողերը տվել է թուրքերին։ Սակայն եթե գոնե մի պտղունց ազնվություն ունենան պիտի ասեն, որ Ռուսաստանը մեզ նվիրել էր

60 000 քառակուսի կիլոմետրի չափ տարածք, իսկ մենք այն համարյա ամբողջովին տվել էինք թուրքին, և նա նորից եկավ ու իր նախկին տարածքների կեսը փրկելով՝ վերադարձրեց մեզ ու երաշխավոր կանգեց այդ հողի վրա մեր ապրելուն։

Սա է հակիրճ շարադրանքով՝ 1918-20 թթ. տեղի ունեցած պատմական իրականությունը։ Մնացածը՝ լոլոներ են։

Տիգրան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2092

Մեկնաբանություններ