Չինաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում՝ հետագա էսկալացիան կանխելու և հակամարտության տարածումից խուսափելու համար` մարտի 8-ին Պեկինում հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին: «Այս պատերազմը երբեք չպետք է սկսվեր, և այն ոչ մեկին օգուտ չի բերում։ Զենքի ուժը խնդիրների լուծում չէ, իսկ մարտական գործողությունները նոր ատելություն են ծնում և կարող են միայն սրել առանց այդ էլ լարված իրավիճակը»,- հավելել է Չինաստանի դիվանագիտության ղեկավարը:               
 

Իրանը ստիպված է էներգակիրների ճգնաժամ ստեղծել աշխարհում

Իրանը ստիպված է էներգակիրների ճգնաժամ ստեղծել աշխարհում
05.03.2026 | 20:03

Եվրոպան էներգակիրների ճգնաժամի մեջ է հայտնվել, ինչը կարող է վերջնականապես հարվածել տնտեսությանը: Այս ֆոնին Էներգետիկայի գծով ԵՄ կոմիսար Դան Յորգենսենն այցելել է Բաքու և հանդիպել Ալիևին: Ադրբեջանական գազի դերը մեծանում է, և կան մեծ սպասելիքներ ադրբեջանական գազից, եթե անգամ այդ գազի մեծ հատվածը լինի ռուսական:

Հիմա գանք Մերձավոր Արևելքի ճգնաժամին:

Իրանը ստիպված է էներգակիրների ճգնաժամ ստեղծել աշխարհում, որի հիմնական տուժողներից է ԵՄ-ը, ինչի համար փակել է Հորմուզի նեղուցը և հարվածներ է հասցնում Ծոցի երկրների էներգակիրների ինֆրաստրուկտուրային: Մի կողմ դնենք այն հարցը, թե որքանով է դա ձեռնտու Իսրայելին ու, ըստ եղած վարկածների, իրականում որքանով է Իսրայելն այդ գործում «օգնում» Իրանին:

Առաջանում է հարց, թե արդյոք հարվածի տակ չի՞ հայտնվելու Բաքու-Ջեյհան գազամուղը: Մոտ օրերս այդ հարցի պատասխանը կստանանք: Կիմանանք նաև, թե «Իրական Հայաստանը» որտեղից է ստանալու իր վառելիքը:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 1080

Մեկնաբանություններ