Ալիևը Իսրայելի ռազմավարական դաշնակիցն է, ընդ որում` երբեմն ինքն էլ սպառնացել է Իրանին, սակայն ինչպես տեսնում ենք, նա այցելել է Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և ցավակցություն հայտնել:
Սա ոչ միայն դիվանագիտական, այլև դրացիական ժեստ է, որին արևելյան ոճի բռնապետը հիանալի է տիրապետում: Իհարկե, նրան ոչինչ չի խանգարի վաղն իր տերերի հրամանով Իրանին հարվածել թիկունքից, բայց քանի դեռ այդ պահը չկա, Իլհամը փորձելու է պատերազմից շահել Իրանի բարեհաճությունը, եթե Իրանը չպարտվի, իսկ պարտության դեպքում ոչինչ չի խանգարի «դանակը մեջքից խփելու» համար:
Արա ՊՈՂՈՍՅԱՆ