ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանին նոր խոշոր հարված հասցնելու հնարավորությունն այն բանից հետո, երբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկրի միջուկային ծրագրի ու բալիստիկ հրթիռների արտադրության սահմանափակման վերաբերյալ նախնական բանակցությունները արդյունք չեն տվել: «Հուսանք, որ Իրանը արագ կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կկնքի արդար ու իրավահավասար համաձայնագիր՝ առանց միջուկային զենքի, որը շահեկան կլինի բոլոր կողմերին»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։               
 

Վարչախումբը ձևավորում է հակաեկեղեցական ենթամշակույթ Հայոց բանակի ներսում

Վարչախումբը ձևավորում է  հակաեկեղեցական ենթամշակույթ Հայոց բանակի ներսում
30.01.2026 | 20:06

2026թ. փետրվարի 1-ից ՀՀ բանակում դադարեցվում է Հոգևոր ծառայության գործունեությունը։

Պաշտպանության նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվում դեռ 2000 թվականից գործող կարգավորումը, և Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողները դուրս են բերվում Զինված ուժերի համակարգից։

Սա պարզապես կառավարչական կամ «տեխնիկական» որոշում չէ։ Սա այս իշխանության կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող համակարգային պատերազմի հերթական փուլն է։

Բանակից հեռացվում է այն ինստիտուտը, որը գրեթե երեք տասնամյակ եղել է զինվորի կողքին՝ ոչ միայն աղոթքով, այլև մարդկային ներկայությամբ, խղճի խոսքով, ծանր պահին լսելու ու կանգուն պահելու կարողությամբ։ Փոխարենը ներդրվում է վարչական վերահսկողության տակ գտնվող, արժեհամակարգային բովանդակությունից զրկված «թույլատրելի հավատքի» մոդել։

Պաշտոնապես կասեն՝ հավատքը չեն արգելում։ Բայց փաստացի լուծարում են դրա կազմակերպված համակարգը։

Ավելին՝ այս որոշմամբ Հայոց բանակ է ներմուծվում նոր վտանգավոր տրամաբանություն։ Հոգևորականներին դուրս մղելով եկեղեցական հովանու տակից՝ իշխանությունը փաստացի ճանապարհ է բացում կարգալույծ, վարչականորեն կախված «հոգևոր գործիչների» ներգրավման համար՝ ձևավորելով հակաեկեղեցական ենթամշակույթ հենց Հայոց բանակի ներսում։

Սա արդեն ոչ միայն եկեղեցու դեմ քայլ է, այլև փորձ է՝ վերաձևելու բանակի ներքին արժեհամակարգը։

Երբ պետությունը զինվորից խլում է հոգևոր հենարանը, իսկ բանակը դարձնում է գաղափարական փորձադաշտ, դա ոչ թե բարեփոխում է, այլ՝ քաղաքակրթական ընտրություն։

Եվ դրա գինը վճարելու է առաջին հերթին հայ զինվորը։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 204

Մեկնաբանություններ

_blank" class="zoomgraphics">.