-
20.06.2014|
12:49
Արևմուտքն օգտագործում է ահաբեկիչներին՝ Մերձավոր Արևելքում պառակտում մտցնելու և իրեն ոչ ձեռնտու կառավարությունները տապալելու համար՝ ասել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը:
-
20.06.2014|
12:48
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Ընդգծելով երկկողմ հարաբերությունների դինամիկ և հաջող զարգացումը՝ Ալիևը հույս է հայտնել, որ Լավրովի այցը դրական կազդի հարաբերությունների հետագա ամրապնդման վրա:
-
20.06.2014|
12:46
Պաշտոնական այցով Վրաստան մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Վրաստանի նախագահ Գ. Մարգվելաշվիլին առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումը:
-
20.06.2014|
12:45
Երևանում կայացել են դիվանագիտական և քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Իսրայելի արտգործնախարարությունների միջև:
-
20.06.2014|
12:44
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին կարող է 2018 թվականին մասնակցել ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի նահանգապետի ընտրություններին:
-
19.06.2014|
16:17
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպել է «Կա՜նք, պիտի՜ լինենք ու դեռ շատանա՜նք» խորագրով գեղանկարչական և լուսանկարչական աշխատանքների համադպրոցական ցուցահանդես։ Բացումը տեղի ունեցավ հունիսի 19-ին։ Ցուցահանդեսում ներկայացված է ավագ դպրոցների 30 սաների 40 աշխատանք:
-
19.06.2014|
11:52
Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ Բաքվում ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո։ Նա կարևորել է ապրանքաշրջանառության աճը:
-
19.06.2014|
11:50
Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆեռնը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրին տված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին, որտեղ նախագահը նշել էր, թե ԼՂ խնդրի շուրջ ընթացող բանակցությունների դանդաղումը պայմանավորված է նրանով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանը նույնկերպ են մեկնաբանում համանախագահների առաջարկած սկզբունքները, իսկ Ադրբեջանը՝ այլ, նշեց.
-
19.06.2014|
11:45
ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսել են հնարավոր հրադադարի մասին Արևելյան ՈՒկրաինայում, որտեղ շարունակվում են բախումները ուկրաինական զինված ուժերի և ռուսամետ անջատականների միջև։
-
18.06.2014|
18:51
Այսօր ԱԺ արտահերթ նիստի մեկնարկն ու ավարտը բավականին ուշագրավ էին: Առավել ուշագրավ էր վերջինը: Նիստի ավարտին դեռ կես ժամ կար, սակայն հարցը զեկուցող ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը դահլիճում չէր: