ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Տուժել են նաև լրագրողները

Տուժել են նաև լրագրողները
03.12.2013 | 01:15

Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ Կիևում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ իրավապահ մարմինների հետ բախումների պատճառով տուժել է նաև 40 լրագրող: Նրանց մեծ մասը հարվածներ է ստացել ոստիկաններից: Հայտնի է, որ հատուկ նշանակության ջոկատայինները հարվածել են «Ռոյթերս» գործակալության լուսանկարիչ Գլեբ Գաբանիչի գլխին, իսկ «Եվրոնյուզի» օպերատոր Ռոման Կուպրիանովին նրանք հարվածել են այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել է դադարեցնել նրանց կողմից ծեծված մարդկանց նկարահանումը: Տուժածների մեջ են «Новая газета» թերթի թղթակից Եվգենի Ֆելդմանը, «Ֆրանս-Պրեսի», «Ասոշիեյթեդ Պրեսի», «Նյու-Յորք Թայմսի» և այլ ԶԼՄ-ների լրագրողներ:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1403

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ