Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Պորոշենկոն ունի պլան «Բ»

Պորոշենկոն ունի պլան «Բ»
23.06.2014 | 12:00

ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն զգուշացրել է, որ եթե ռուսամետ անջատականները փորձեն ժամանակ շահել՝ օգտվելով Կիևի միակողմանիորեն հայտարարած հրադադարից, ինքը կդիմի «Բ» պլանին: ՈՒկրաինայի նախագահը չի մանրամասնել, թե ինչ է նշանակում «Բ» պլանը, և հավելել է, թե հույս ունի, որ հրադադարը «կհասնի նպատակին»: Հունիսի 20-ին, այցելելով Դոնեցկի շրջան, Պորոշենկոն մեկշաբաթյա հրադադար էր հայտարարել: Հունիսի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցություն էր հայտնել Պորոշենկոյի հայտարարած հրադադարի ծրագրին, սակայն նշել էր, որ առանց «պրակտիկ քայլերի» ՈՒկրաինայի նախագահի հաշտեցման պլանը արդյունքի չի հասնի:

Դիտվել է՝ 885

Մեկնաբանություններ