Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Պարտությունը մեր երկրի գլխին օդի՞ց է իջել

Պարտությունը մեր երկրի գլխին օդի՞ց է իջել
20.11.2025 | 11:48

Ռազմական բյուջեի աճի կամ սպառազինության մատակարարումների մասին խոսող իշխանությունը թվային առումով, բնականաբար, չի ներկայացնում, թե զինված ուժերը քանի միլիարդի կորուստ են ունեցել 44-օրյա պատերազմի և ՀՀ-ի դեմ 2022 թվականի ագրեսիայի հետևանքով:

Խոցված, թշնամուն հանձնած սպառազինություն, զինտեխնիկա, զինամթերք, ռազմական օբյեկտներ և այդպես շարունակ:

Դեռ չեմ խոսում նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի հետևանքով Ադրբեջանին հանձնված Քարվաճառից ու Քաշաթաղից հետո 3 մարզի երկայնքով ձևավորված առաջնագծի, դրա ենթակառուցվածքների, զորամասերի անխուսափելի ծախսերի մասին, որոնց անհրաժեշտությունը ևս պատերազմի հետևանք էր:

Ես դեռ խոսում եմ նյութական վնասների ոչ ամբողջ ցանկի մասին ու անդրադարձ չեմ անում զինված ուժերի կամ տնտեսության վրա այլ վնասակար ազդեցություններին:

Հերիք չէ, որ մինչև հիմա պատասխանատվության չեն ենթարկել, դեռ մի բան էլ հոխորտում ու գլուխ են գովում: Կարծես պարտությունը մեր երկրի գլխին օդից է իջել:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6677

Մեկնաբանություններ