Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Աղոթարան

Աղոթարան
28.12.2025 | 22:00
Գոհանում եմ Քեզանից,
Ո՜վ Տեր իմ և Աստվա՛ծ իմ,
քանի որ Քո անսահման ողորմությամբ
պահեցիր ինձ անցնող գիշերվա մեջ,
ծածկեցիր Քո սուրբ աջով և հեռու պահեցիր ինձ տեսանելի ու անտեսանելի բոլոր վտանգներից։
Դու, Տե՛ր,
գիշերվա խավարի մեջ
եղար իմ պահապանը,
իմ ապավենը և իմ խաղաղությունը։
Քո սուրբ կամքով
անցա գիշերվա ժամերը
և արժանացա տեսնելու
նոր օրվա լույսը։
Տե՛ր,
Թող Քո անունը փառավորվի այս աշխարհում այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 527

Մեկնաբանություններ