Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունը, որը, ըստ Վաշինգտոնի, կլինի կանխարգելիչ։ «Կարծում եմ՝ իմաստուն և խելամիտ է կանխարգելիչ կերպով խափանել տարածաշրջանում տեղակայված հազարավոր ամերիկյան զորքերի և օբյեկտների, ինչպես նաև մեր դաշնակիցների վրա հարձակումը։ Հուսով եմ՝ բանը դրան չի հասնի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Եթե այս համակարգը վերարտադրվի, դա կծնի ազգային գոյաբանական ճգնաժամ

Եթե այս համակարգը վերարտադրվի, դա կծնի ազգային գոյաբանական ճգնաժամ
20.01.2026 | 18:39

Ես չեմ հավատում, որ այս իշխանությունների օրոք Հայաստանում կարող են տեղի ունենալ արդար, ազնիվ և թափանցիկ ընտրություններ։ Դրա համար ունեմ ոչ թե զգացմունքային, այլ հիմնավոր պատճառներ։

Եվ եթե, այնուամենայնիվ, այս համակարգը որևէ կերպ կրկին վերարտադրվի, Հայաստանը կկանգնի արտագաղթի այնպիսի մասշտաբային ալիքի առաջ, որի ֆոնին նույնիսկ պատերազմը շատերին «փրկություն» կթվա։ Դա այլևս քաղաքական հարց չի լինի, այլ՝ ազգային գոյաբանական ճգնաժամ։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 998

Մեկնաբանություններ