Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Գողգոթա

Գողգոթա
06.04.2026 | 21:59
Ապրիլի 7

Խաչի վրա Իմ մարմնի մահվանից հետո, ինչպես կեղևից ազատվելուց հետո կյանք ունեցող սերմից, նոր կյանք է բխում, որ Իմ նվերն է այն բոլոր մարդկանց, որ ընդունում են այն:
Մեռցրու՛ Ինձ հետ «ես»-ին ու այն ժամանակ կճանաչես զատկական Հարության հրաշափառ ուրախությունը:
Հարուցյալ մի կյանք այնքան հրճվալից ու ազատ քոնը կարող է լինել:
Մարիամ Մագդաղենացին այդ զատկական առավոտին թողեց տունը, ազգականներին, բարեկամներին և ամեն ինչ՝ Ինձ փնտրելու համար: ՈՒ նրա փնտրտուքը չվերջացավ, մինչև որ «Մարիամ» կանչին հաջորդեց ուրախ, հաղթական ու հափշտակիչ «Ռաբունի» աղաղակը:
Նույնը կարող է լինել ձեզանից յուրաքանչյուրի համար: Ձեզ ասվում է նաև թաղված Քրիստոսի մասին: Փնտրեցե՛ք, մինչև երես առ երես հանդիպեք Ինձ: ՈՒ ձեր անունը Իմ կողմից արտաբերվելուն կհաջորդի ձեր հրճվալից «Ռաբունին»:
Դիտվել է՝ 2256

Մեկնաբանություններ