Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

«Միացյալ Նահանգները կրել է նվաստացուցիչ պարտություն և համաձայնել է Իրանի բոլոր պահանջներին»

«Միացյալ Նահանգները կրել է նվաստացուցիչ պարտություն և համաձայնել է Իրանի բոլոր պահանջներին»
08.04.2026 | 14:21

Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի հայտարարությունը

«Միացյալ Նահանգները կրել է նվաստացուցիչ պարտություն և համաձայնել է Իրանի բոլոր պահանջներին, ներառյալ հետևյալ 10 կետերը․

1. Չհարձակման պարտավորություն։

2. Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողության շարունակություն։

3. Ուրանի հարստացման ընդունում։

4. Բոլոր առաջնային պատժամիջոցների վերացում։

5. Բոլոր երկրորդային պատժամիջոցների վերացում։

6. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերի չեղարկում։

7. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարման խորհրդի բոլոր բանաձևերի չեղարկում։

8. Իրանի համար փոխհատուցումների վճարում։

9. Ամերիկյան մարտական ուժերի դուրսբերում տարածաշրջանից։

10. Պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում»։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 7972

Մեկնաբանություններ