Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Տոնում ենք, որ հաջորդ սերունդները պարտությունը հաղթանակ չհամարեն, որ չապրեն երկրի հակառակ կողմում

Տոնում ենք, որ հաջորդ սերունդները պարտությունը հաղթանակ չհամարեն, որ չապրեն երկրի հակառակ կողմում
09.05.2026 | 13:14

Երբ մենք տոնում էինք Եռատոնը, մեր կողքին ապրում էին մարդիկ, ովքեր դա տոն չէին համարում: Մենք իրենց չէինք նկատում, բայց իրենք կային:

Երբ մենք հպարտանում էինք մեր հաղթանակներով, մեր կողքին ապրում էին մարդիկ, ովքեր ոչ միայն չէին հպարտանում, այլև հաղթանակը հաղթանակ չէին համարում, դրանով հպարտանալն էլ հպարտություն չէին համարում: Մենք իրենց չէինք նկատում, բայց իրենք կային, իրենք ապրում էին երկրի հակառակ կողմում:

Հետո ստացվեց այնպես, որ իրենք քաղաքացուն հպարտ հռչակեցին և եկան իշխանության, բերեցին պարտություն և սկսեցին այդ քաղաքացուն համոզել, որ պետք է հպարտ լինի պարտության համար: Մենք ոչ միայն վերջապես նկատեցինք այդ մարդկանց, այլ ինքներս, անկախ մեր կամքից, հայտնվեցինք երկրի հակառակ կողմում:

Հիմա մենք ստիպված ենք մարդկանց բացատրել, որ պարտությունը հպարտանալու առիթ չէ, որ բոլորս միասին գտնվում ենք երկրի հակառակ կողմում:

Մենք այդ մարդկանց հպարտ չենք հռչակում: Շուտով պարզ կդառնա՝ այդ քաղաքացին ընտրելու է հպարտի կեղծ կարգավիճա՞կը, թե՞ վերադառնալու է իրականություն՝ առանց պատրանքների:

Մենք շարունակում ենք տոնել, բայց հպարտությունը չէ այն զգացումը, որն ապրում ենք: Տոնում ենք, որ չմոռանանք, որ մի փոքր տեղ թողնենք հաջորդ սերունդների համար, որ պարտությունը հաղթանակ չհամարեն, որ երկրի հակառակ կողմում չապրեն:

Շնորհավոր Եռատոն:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 8865

Մեկնաբանություններ