Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Փարվիր ինձ

Փարվիր ինձ
23.06.2026 | 00:02
Հունիսի 23

Փարվիր Ինձ, մինչև որ կյանքը՝ Աստվածային կյանքը, Ինձնից հոսի քո էության մեջ և վերակենդանացնի քո մարող հոգին:
Լցվիր վերստին, երբ հոգնած ու սպառված ես, արա, ինչ որ Ես արեցի երկրում եղած ժամանակ՝ նստիր ջրհորի կողքին, հանգստացիր:
Հանգիստ, վերստացիր ուժ ու զորություն, այդ ժամանակ արդեն աշխատանքն էլ կտրվի քեզ, ինչպես մի ժամանակ Ինձ տրվեց:
Հանգստացիր, մինչև որ ամեն մի մտահոգություն հեռանա քեզնից. և թույլ տուր, որ սերը և ուրախությունը հոսեն քո էության մեջ:
Դիտվել է՝ 979

Մեկնաբանություններ