«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Հայաստանը միանում է հակաիրանական պատժամիջոցներին ու սկսում է չեղարկել Իրանի հետ օդային հաղորդակցությունը

Հայաստանը միանում է հակաիրանական պատժամիջոցներին ու սկսում է չեղարկել Իրանի հետ օդային հաղորդակցությունը
24.09.2026 | 12:26

ԱՄՆ-ի սպառնալիքները, փաստորեն, ազդեցություն են գործել նաև Հայաստանի կառավարության վրա, և սեպտեմբերի 24-ի լուսաբացից չեղարկվում են Իրանից Հայաստան ժամանող և Իրան մեկնող ավիաչվերթները։

Դա ակնհայտ երևում է «Զվարթնոց» օդանավակայանի տեղեկատվական հարթակում, որը կից լուսանկարում պատկերված է. https://www.zvartnots.aero/

Իրանը մեր հարևան ու բարեկամ երկիրն է, և, միանալով Իրանի դեմ տնտեսական ու հաղորդակցային շրջափակմանը, Հայաստանի կառավարությունը թշնամական վերաբերմունք է ցույց տալիս բարեկամ երկրի նկատմամբ։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2290

Մեկնաբանություններ