«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Արևմտյան անպտուղ ջանքերը որևէ էական առաջընթաց չարձանագրեցին

Արևմտյան անպտուղ ջանքերը որևէ էական առաջընթաց չարձանագրեցին
11.03.2024 | 15:11

Կարգավորման խնդիրը հարկավոր է ամեն գնով վերադարձնել 2020 թ. նոյեմբերի 10-ին կայացված եռակողմ ձևաչափ։ Մնացած հանգուցալուծումները շատ ավելի վատ ավարտ են ունենալու։ Կարգավորման դիստանցիոն մեխանիզմները տարածաշրջանում չեն աշխատում, և սա չնայած նրան, որ Ռուսաստանն է այսօր հայտնվել դժվարին վիճակում։ Վերջին երկու տարիների արևմտյան անպտուղ ջանքերը (խաղաղություն՝ Արցախից վերջնականապես հրաժարվելու դիմաց) որևէ էական առաջընթաց չարձանագրեցին անգամ 29.8 հազարի փափագով «հերոսանալ» ձգտող Հայաստանի իշխանության համար։

Ու միայն առաջին հայացքից է թվում, որ Նիկոլը սա չի հասկանում։ Հասկանում է, այն էլ հրաշալի, պարզապես սեփական իշխանավարման հետագա հեռանկարն է մշուշոտ պատկերացնում կարգավորման եռակողմ համաձայնագրի տիրույթում։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 3736

Մեկնաբանություններ