Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Էնքա՜ն կարևոր ա, երբ օրդ ծիտիկների երգով ես սկսում

Էնքա՜ն կարևոր ա, երբ օրդ ծիտիկների երգով ես սկսում
18.08.2026 | 14:00

Հեչ մտածել ե՞ք՝ ինչքան աղքատ կլիներ մեր կյանքը, եթե ծիտիկները չերգեին։

Ես ամեն առավոտ ուշադիր լսում եմ մեր բակի ծիտիկների համերգը, արդեն անգիր գիտեմ, թե ով երբ ա զարթնում, երբ ա սկսում երգել, ում հետ ա զուգերգում, զգում եմ, թե ինչ տրամադրություն ունի, ում ա ողջունում, ում հետ ա կռված։ Պատահում ա՝ անփորձ, մատղաշ ծլվլոց եմ լսում, ու հասկանում եմ, որ նոր ծնված ձագուկները երգել են սովորում։

Որովհետև հենց օրը սկսվի, օդը լցվելու ա ամեն տեսակի սարքերի արհեստական ծլնգոցներով, սուլոցներով, զնգոցներով, մեքենաների շչակներով, մուրճերի ու սղոցների գմփոցներով ու ճռռոցներով, երեխաների ճիչերով, բակից բակ շրջող ավել-ավելներով, ձմերուկ-ձմերուկներով, հռնդյունով, դղրդյունով,... ու ծիտիկների երգը կորելու ա էդ աղմուկի մեջ։

Իսկ էնքա՜ն կարևոր ա, երբ օրդ ծիտիկների երգով ես սկսում։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6772

Մեկնաբանություններ