Այս տարվա առաջին կեսին աճել է կառավարությունների կողմից սոցցանցերի օգտատերերի մասին հարցումների թիվը: BBC-ին այս մասին հաղորդել են Facebook ընկերությունից:
Տրանսպորտի և կապի, ինչպես նաև էկոնոմիկայի փոխնախարարների խոսքը շատ հակիրճ էր ԱԺ բյուջետային լսումներում, ինչը նկատեց նաև լսումները վարող ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։
Նոյեմբեր ամսվա ընթացքում Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը կիրականացնի մոբայլ ծրագրավորման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գրաֆիկական դիզայնի և բիզնեսի վերաբերյալ նոր դասընթացներ:
Հանրային ռադիո. լրատվական, մշակութային, ինչո՞ւ ոչ՝ նաև ռազմավարական նշանակության գործող, արարող մի մարմին, որի գործունեությանը, ցավոք, շատ հազվադեպ են անդրադառնում (հիմնականում՝ մայիսի 7-ին)։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ին Դիլիջանում, ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, կազմակերպում է Բիզնես ինովացիոն 2-րդ ֆորումը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անունից գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հայտարարություն է տարածել Հայաստանում ԱՄՆ հյուպատոսական ծառայության Հայաստանի տեխնոլոգիական զարգացումը խոչընդոտող վարքագծի վերաբերյալ։
Հոկտեմբերի 19-ին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում կմեկնարկի ամենամյա ծրագրավորման թիմային օլիմպիադան՝ «Անկախության գավաթը», որը նվիրված է Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին: Միջոցառման կազմակերպիչներն են Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և «Օ-Էմ-Դի» ընկերությունը:
Facebook սոցիալական ցանցի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը և նրա կինը՝ Պրիսցիլլա Չանը, 25 մլն դոլար կտրամադրեն ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների հիմնադրամին՝ Էբոլայի համաճարակի դեմ պայքարի համար:
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...