ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Սա էլ մի ուրիշ ողբերգություն է

Սա էլ մի ուրիշ ողբերգություն է
14.06.2026 | 11:37

Երեկոյան ամուսնուս հետ դուրս եկանք քայլելու մեր բակի այգում և հարակից տարածքի աղբատարի մոտ գրքեր տեսանք գետնին... Հեռվից նկատեցի, որ վրայի գիրքը անվանի ազգականիս` Վախթանգ Անանյանի հատորներից է («Սևանի ափին»), հաջորդը, թեև թարս էր դրված, կրկին ճանաչեցի ու գրեթե բղավելով`«Սա հաստատ Խաչիկ Դաշտենցի «Խոդեդան»-ն է...»։

Հետո Ջիվանի, հետո...

Հետո գրքերը վերցրինք, բնականաբար չէինք թողնի և ամուսինս, որ դեռ լուռ էր ասաց.

- Ա՜յ, թրքացումը էսպես է սկսվում, երբ էն գրքերը, որոնցով պետք է դաստիարակվեին` հայտնվում են այստեղ...

Սա էլ մի ուրիշ ողբերգություն է։

Մերի ՔԵՇԻՇՅԱՆ

Դիտվել է՝ 8142

Մեկնաբանություններ